ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ասում են...

Ասում են...
13.05.2011 | 00:00

...թե Ռուսաստանի դեսպանատունն անչափ անհանգստացած է Մարի Յովանովիչի հայաստանյան խիստ մեծ ակտիվությամբ և ցանկանում է «անձամբ» իմանալ, թե ինչ են խոսում հայոց քաղաքական գործիչները, երբ Բլուր թաղամասում հանդիպում են ՀՀ-ում ԱՄՆ-ի տիկին դեսպանին ու ճաշում նրա հետ: Տեղեկացված լինելու սույն պատվավոր առաքելությունը դրված է ՌԴ փոխդեսպան պարոն Միժուրենկոյի վրա: Դա չի խանգարում, սակայն, որ երկու մեծ երկրների դիվանագիտական հարաբերությունները հայաստանյան գետնին վրա լինեն բավարար ջերմ ու սիրալիր, ինչի ականատես եղանք ՌԴ դեսպանատանը Մեծ հայրենականի 66-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ:
Հետաքրքիրն այն էր, որ այդ ընդունելությանը իշխանական կոալիցիայից ներկա են եղել ՀՀԿ ներկայացուցիչները, ռուսամետ ԲՀԿ-ականներ գրեթե ներկա չեն եղել:
Ի դեպ, ԲՀԿ-ից «ներկա» մարդ չի եղել նաև Ղարաբաղում` մայիսի 9-ին` Շուշիի տոնակատարությանը: Բացի Ծաղիկ Ռուբոյից: Կատակել սիրողներն ասում են` երևի ԲՀԿ-ն տեղյակ չի եղել:

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ